
Aravot Lyrics
- Genre:Rock
- Year of Release:2022
Lyrics
Իմ անցած օրերի պես
Հնացած օրերի պես
Ես արդեն հեռացել եմ
Հնացել եմ ես
Ես արդեն մնացել եմ
Ես արդեն հիմա ծե՜ր եմ
Հեռացել ու անցել եմ
Ծերացել եմ ես։
Բայց այս վառ օրերի մեջ
Երբ հողմերն աղմկում են
Աղմկում ու երգում է
Անցած սիրտը իմ
Դու անուշ կարկաչում ես
Դու կանչող մի հնչյուն ես
Կարկաչում ու կանչում ես
Չգիտեմ թե ո՞ւր։
Բայց այս վառ օրերի մեջ
Երբ հողմերն աղմկում են
Աղմկում ու երգում է
Անցած սիրտը իմ: