Gites - From Kataryal Apush Soundtrack Lyrics
- Genre:Soul
- Year of Release:2024
Lyrics
Արի տանեմ քեզ շատ հեռու, ուր ես ու դու ենք ու աստղերը,
Չկա ոչինչ էլ առավել քեզնից. դու լույս ես ու իմ տունն ես,
Արի գնանք մեր սիրած վայրը, գնանք մի տեղ, ուր մեն-մենակ ենք,
Գիտես, մինչ քեզ դատարկ էի ես, քեզնից հետո գտա իմ տունը։
Իսկ գիտես ես քեզ սպասում էի անգամ, երբ դեռ չէի տեսել,
Իմ հոգին փնտրում էր քո հոգուն անվերջ,
Գիտեր, որ կաս, տարբեր ես դու, նման չես ոչ ոքի,
Գիտես, ես քեզ սպասում էի անհամբեր։
Արի տանեմ քեզ շատ հեռու, ուր ես ու դու ենք ու աստղերը,
Չկա ոչինչ էլ առավել քեզնից. դու լույս ես ու իմ տունն ես,
Արի գնանք մեր սիրած վայրը, գնանք մի տեղ, ուր մեն-մենակ ենք,
Գիտես, մինչ քեզ դատարկ էի ես, քեզնից հետո գտա իմ տունը։
Հեռու հեռվից զգացի քո շունչը ու մի բան փոխվեց,
Ասես ես քեզ տեսել էի երազում,
Ու երբ գտա ես քեզ սիրտս լույսից քո ջերմացավ,
Թվաց մի պահ՝ աշխարհը կանգ առավ։