
sxal chhaskanas Lyrics
- Genre:Acoustic
- Year of Release:2024
Lyrics
Ինձ սխալ չհասկանաս
Ես գիտեմ որ սիրել ես
Ինձ սխալ չհասկանաս
Ես գիտեմ համբերել ես
Ինձ սխալ չհասկանաս
Քեզ շատ եմ արդարացրել
Ինձ սխալ չհասկանաս
Բայց ունեմ մենակ մի հարց
Ինչի էր քո համար էդքան կարևոր
Ցույց տալ ամբողջ աշխարհին որ
Ես էի մեղավոր
Մարդիկ գնում ու գալիս են
Գնում ու գալիս են միշտ
Ինչքան երկար մնացել են
Էդքան ցավալու ա ինձ միշտ
Մարդիկ գնում ու գալիս են
Գնում ու գալիս են միշտ
Ինչքան երկար մնացել են
Էդքան ցավալու ա ինձ միշտ
Ինձ սխալ չհասկանաս
Ես ներում եմ արածներդ
Ինձ սխալ չհասկանաս
Ես հիշում եմ չարածներս
Ինձ սխալ չհասկանաս
Ես տխուր եմ ու ջարդված
Բայց ինձ սխալ չհասկանաս
Որ ունեմ մենակ մի հարց
Ինչի էր քո համար էդքան կարևոր
Ցույց տալ ամբողջ աշխարհին որ
Ես էի մեղավոր
Ու գիշերը
Երբ քաղաքը քնում ա
Երբ ինձ մեղավոր չեմ զգում ու երբ ինձ չեն հետևում
Ես մտքով գալիս եմ քեզ մոտ
Մտնում եմ էջդ ու պատասխան փնտրում
Էսօր նկատեցի որ մեր նկարները ջնջել ես
Նրանք որոնք ոչ մի դեպքում չէիր ջնջում դու
Փաստորեն
Հասել ենք
Չէ սխալ չհասկանաս չեմ փոշմանում
Ոչ էլ անսպասելի ա կամ ոչ ուրախալի
Ուղղակի ուզում եմ ասես
Ինքդ ասես ու ես էլ լսեմ հենց քո շուրթերից որ
Հասել ենք պիտի իջնենք
Ավելի ճիշտ
Իջել ենք
Ուղղակի պիտի համակերպվենք
Մարդիկ գնում ու գալիս են
Գնում ու գալիս են միշտ
Ինչքան երկար մնացել են
Էդքան ցավալու ա ինձ միշտ
Մարդիկ գնում ու գալիս են
Գնում ու գալիս են միշտ
Ինչքան երկար մնացել են
Էդքան ցավալու ա ինձ միշտ