
Drsum Lyrics
- Genre:Soul
- Year of Release:2023
Lyrics
Սերը կմնա դեռ իմ ներսում,
Բայց դու խնդրում եմ մնա դրսում.
Պետք չեն քո խոսքերը անվերջ, անիմաստ,
Իրար չկապված, կեղծ ու սուտ, հորինած։
Սենյակս ցուրտա, սիրտս մութա, մտքերս խամրած,
Մենակ էս երգնա փրկությունս, գրում եմ նստած,
Հակասում են միտքն ու սիրտս, ում ես լսեմ ինձ ասա,
Մոլորվել եմ, կարճ ասած, սև սուրճից արբած:
Կարամ գնամ կամ մնամ, իմ ձեռքումա սաղ,
Որոշումը ինձ խեղդումա, ախ ինչու եմ անվստահ,
Էս խաչմերուկը չափից բարդա` գնամ ես առաջ,
Սխալ եմ անկասկած` լինի ձախ թե աջ։
Սերը կմնա դեռ իմ ներսում,
Բայց դու խնդրում եմ մնա դրսում.
Պետք չեն քո խոսքերը անվերջ, անիմաստ,
Իրար չկապված, կեղծ ու սուտ, հորինած։
Հոգնեցնումա ամբոխը, կլանումա իմ օդը, ու՞ր գնամ։
Իմն ա էս առավոտը, մենակ ես եմ ու իմն ա ու ինքս կամ,
Ու թե սառը օդում ես զգամ կարիքը քո ջերմ մի հպման,
Կփակեմ աչքերս թաց ու կասեմ վստահ ես.
Սերը կմնա դեռ իմ ներսում,
Բայց դու խնդրում եմ մնա դրսում.
Պետք չեն քո խոսքերը անվերջ, անիմաստ,
Իրար չկապված, կեղծ ու սուտ, հորինած։
Սերը կմնա դեռ իմ ներսում,
Բայց դու խնդրում եմ մնա դրսում.
Պետք չեն քո խոսքերը անվերջ, անիմաստ,
Իրար չկապված, կեղծ ու սուտ, հորինած։