
Uzum em Indz Sires Hayreniqi Chap Lyrics
- Genre:Acoustic
- Year of Release:2022
Lyrics
Ուզում եմ ինձ սիրես հայրենիքի չափ՝
Հզոր, անդավաճան, ամենամեծ սիրով,
Որ անգամ լինեմ հիվանդ, հուսաքամ,
Քո գիրկը առնես, պաշտպանես սրտով։
Հայրենիքի նման քո տունը դառնամ,
Դառնամ թանկ, պաշտելի, ուրիշ,
Թե այլ հայրենիք ունենաս անգամ՝
Ինձ մոտ բերեն քայլերդ միշտ։
Հայրենիքի պես ինձ էլ փայփայիր,
Իմ հոգու ցավն էլ փարատիր այդպես,
Բայց երբ թշնամու ճանկը երկարի
Իմ ձեռքը բաց թող, կռվի՜ր քաջի պես։